«Երևան Սիթի»–ում բռնկված հրդեհից տուժած երկու քաղաքացի ծխահարության հետևանքով ստացել է առաջին բուժօգնություն

06.11.2025, 12:58
14 մարտական հաշվարկ ներգրավված է «Երևան Սիթիի» սննդի կետում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին
«Երևան Սիթի»–ում բռնկված հրդեհից տուժած երկու քաղաքացի ծխահարության հետևանքով ստացել է առաջին բուժօգնություն

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ 14 մարտական հաշվարկ ներգրավված է «Երևան Սիթիի» սննդի կետում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին։ Այս մասին հայտնեց ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը դեպքի վայրում հավաքված լրագրողներին։ մ

«Քաղաքացիների տարհանումը սկսվել է մինչև հրշեջների ժամանումը, այս պահին քաղաքացիները տարհանվել են», – նշեց Սարգսյանն՝ ավելացնելով, որ հրդեհի պատճառների մասին դեռ վաղ է խոսել, այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Սարգսյանը նաև հայտնեց, որ նախնական տվյալներով, երկու քաղաքացի ծխահարության հետևանքով ստացել են առաջին օգնություն։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 11։08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ Փրկարար ծառայության հաղորդմամբ, հրդեհը բռնկվել է շինության տանիքում։