Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարից տուժած հայրենակիցների թիվը հասել է 18-ի
31.08.2019,
12:47
Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած հայրենակիցների թիվը 18-ն է։

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երևան-Բաթումի միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած հայրենակիցների թիվը 18-ն է։ Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Facebook-ի իր էջում:
Այսօր՝ ժամը 02։00-03։00 միջակայքում Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել են երկու հոգի՝ ՀՀ քաղաքացիներ Գ.Ա. և Մ.Ս.։ Մնացած ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ։
Վրաստանի տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 7 քաղաքացի, որից 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 3-ը՝ բավարար։
Նրանցից 9-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։ -0-