ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 7-ին, ժամը 20։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 32-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Загружается новость ... "Лево"
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
«Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 21։08-ին, մարել՝ 21։40-ին։ Այրվել է տան տանիքը՝ 20 քմ»,-ասվում է հաղորդագրության մեջ։-0-