Ընկեորջն ասել է, որ հեսա իրեն ցած է գցում կամրջից ու նետվել է․ ողբերգական դեպք՝ Երևանում

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ մայիսի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, փրկարարներն ու ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել։
Պարեկներին ու ոստիկաններին երիտասարդ մի տղա հայտնել է, որ ինքը եղել է իր ընկերոջ հետ, Կիևյան կամրջի վրա կանգնած խոսելիս են եղել, երբ ընկերը հայտնել է, թե «հեսա ինձ ցած եմ գցում», ապա նետվել է կամրջից։
Ինչպես հայտնում է Փրկարար ծառայությունը, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։
Փրկարարները գետից դուրս են բերել քաղաքացու դին։