Էջմիածնի մարզադպրոցի տնօրենի տեղակալը պատանդ է վերցրել միկրոավտոբուսի ուղևորներին. թերթ
17.06.2016,
12:34
Էջմիածին քաղաքում արտասովոր միջադեպ է արձանագրվել:

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Էջմիածին քաղաքում արտասովոր միջադեպ է արձանագրվել, հաղորդում է «Ժողովուրդ» թերթը:
Թերթի տվյալներով, Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոցի տնօրենի տեղակալ Արամ Բեյբությանը գինովցած, դանակի սպառնալիքով պատանդ է վերցրել Էջմիածին-Երևան երթուղու միկրոավտոբուսի վարորդին և ուղևորներին, հայհոյանքներով և սպառնալիքներով պարտադրել այն վարել իր մատնանշած վայրը:
Հոդվածում նշվում է, որ երբ «Գազել»-ը հասել է Բեյբությանի տան մոտ, նա ուղևորներին հրահանգել է իջնել ավտոմեքենայից, իսկ ինքն իր մոտ եղած դանակով կոտրել է «Գազել»-ի ապակիները, հայելիները, պատռել անիվներն ու նստարանները:
Հոդվածի հեղինակի կարծիքով, այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, որ դանակով ուղևորին սպանել սպառնացող փոխտնօրենին ՀՀ քննչական կոմիտեի քննիչները ստորագրությամբ ազատ են արձակել, ավելին` անգամ քրեական գործ չեն հարուցել: -0-