530.17
7.45
476.34
+9
Եղանակը Երևանում
Հայ

Եղբայրները մեղադրվում են Երևանի կենտրոնում երիտասարդներին դաժանորեն ծեծելու համար

19:35
18 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Սարյան փողոցում՝ խաղասրահի մոտ, տեղի ունեցած դեպքի մի շարք հանգամանքներ, հայտնում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, մեղադրանք է առաջադրվել 2 անձի, ովքեր եղբայրներ են, որոնցից մեկը՝ անչափահաս:

Նախաքննության տվյալներով, 2019թ. մարտի 13-ին ժամը 01:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարյան փողոցում՝ խաղասրահի մոտ, մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, վիճաբանել են խաղասրահի մոտով անցնող թվով 5 երիտասարդների հետ, որի ընթացքում որպես զենք գործադրվող մետաղական խողովակներով ծեծի են ենթարկել վերջիններիս` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Загружается новость ... "Лево"

Բացի այդ, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ են հասցվել երիտասարդներից մեկին (ծնված 1990 թ.)` պատճառելով «որովայնի առաջային պատի ծակած-կտրած, թափանցող արյունահոսող վերք, աջ ազդրի վերին երրորդականի դրսային մակերեսի ծակած-կտրած, արյունահոսող վերք, գլխի աջ գագաթային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ 2019թ. մարտի 13-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Հինգ երիտասարդները ճանաչվել են տուժող:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, դեպքի վայրը, շարժառիթը:

Մասնավորապես, պարզվել է, որ 2019 թվականի մարտի 13-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Սարյան փողոցում գտնվող խաղասրահի մոտ 3-4 երիտասարդներ հայհոյել են փողոցում, ինչի պատճառով վիճաբանություն է առաջացել վերջիններիս և փողոցով անցնող երիտասարդների միջև: Այդ ընթացքում խաղասրահից դուրս են եկել ևս 4-5 երիտասարդներ և միացել վիճաբանությանը՝ միաժամանակ ձեռքերով ու մետաղապլաստե առարկաներով հարվածներ հասցնելով փողոցով անցնող հիշյալ երիտասարդներին:

Իրականացվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, պարզվել է միջադեպի մասնակիցներից երկուսի ինքնությունը, ովքեր եղբայրներ են՝ ծնված 2001 և 2002թթ., անհատականացվել նրանց գործողությունները, առգրավվել են դեպքի պահին վերջիններիս հագին եղած հագուստները, որոնց վրա հայտնաբերվել են արյան հետքեր, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

2001 թվականին ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

2002 թվականին ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրա նկատմամբ դատարանը թույլատրելի է համարել այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը:

Նախաքննությունը շարունակվում է: -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
18 Հոկտեմբերի 2019
Երևանում 47–ամյա տղամարդ է բերման ենթարկվել, նրա մոտ ատրճանակ ու դանակ է եղել (ՎԻԴԵՈ)
Երևանում 47–ամյա տղամարդ է բերման ենթարկվել, նրա մոտ ատրճանակ ու դանակ է եղել:
20:37
18 Հոկտեմբերի 2019
Սյունիքում 30–ամյա վարորդը ՈւԱԶ–ով մոտ 200 մետր գլորվել է ձորը. վիճակը միջին ծանրության է (ՎԻԴԵՈ)
Սյունիքում 30–ամյա վարորդը ՈւԱԶ–ով մոտ 200 մետր գլորվել է ձորը. վիճակը միջին ծանրության է:
17:31
18 Հոկտեմբերի 2019
Խարդախության խոշոր դեպքեր. 23–ամյա կինը, ներկայանալով որպես կահույք վաճառող, զգալի գումարներ է հափշտակել
Խարդախության խոշոր դեպքեր. 23–ամյա կինը, ներկայանալով որպես կահույք վաճառող,  զգալի գումարներ է հափշտակել:
17:00
18 Հոկտեմբերի 2019
Խուլիգանություն ալկոհոլի ազդեցության տակ. 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել
Պարզվել են 20-ամյա երիտասարդի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
21:15
17 Հոկտեմբերի 2019
77–ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում է 77–ամյա Կնյազ Ջանունցը:
17:55
17 Հոկտեմբերի 2019
30–ամյա տղամարդը սպառնացել է արատավորող տեղեկություններ հրապարակել ու մեծ գումար է պահանջել կնոջից
30–ամյա տղամարդը սպառնացել է արատավորող տեղեկություններ հրապարակել ու մեծ գումար է պահանջել կնոջից:
16:20
17 Հոկտեմբերի 2019
Կապանում փլուզված տան փլատակների տակից դուրս են բերվել տղամարդու և կնոջ դիեր
Համայնքապետարանի կողմից տրամադրվել է հատուկ տեխնիկա:
11:47
17 Հոկտեմբերի 2019
Կապանում երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել, ներսում մարդիկ կան (ՎԻԴԵՈ)
Սյունիքի մարզում փլուզում է տեղի ունեցել։
11:11
17 Հոկտեմբերի 2019
Սյունիքում վնասվել է կոմբինատի պոչատարը. արտանետումները լցվել են գետը (ՎԻԴԵՈ)
Հինգշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
15:22
16 Հոկտեմբերի 2019
Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ
Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ:
15:10
16 Հոկտեմբերի 2019
Երևանում հայրը դանակահարել է 16–ամյա որդուն
Երևանում հայրը դանակահարել է 16–ամյա որդուն, այնուհետև զանգել ոստիկանություն ու նշել, որ որդուն դանակահարել են։
14:51
16 Հոկտեմբերի 2019
Միջադեպ` «Զվարթնոց» օդանավակայանում. հաշվառողը բռունցքով հարվածել է քաղաքացու դեմքին
Միջադեպ` «Զվարթնոց» օդանավակայանում. հաշվառողը բռունցքով հարվածել է քաղաքացու դեմքին: