ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երկուշաբթի հրդեհ է բռնկվել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում։
Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, ահազանգը ստացվել է ժամը 17:51-ին։ Նշվում է, որ ըստ «911» ծառայություն ստացված ահազանգի, ծուխ է նկատվել Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի 5-րդ հարկից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Օգոստոսին փրկարարներն ավելի քան երեք օր պայքարում էին սառնարանների պահեստում բռնկված հրդեհի դեմ։ Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է 3-5–րդ հարկերում։ --0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում