Dior թանկարժեք պայուսակ են գողացել «Գազպրոմի» հավաքարարից

12.01.2016, 11:44
Dior նորաձևության տան` 300 հազար ռուբլի արժողության պայուսակ են գողացել «Գազպրոմի» հավաքարարից:
Dior թանկարժեք պայուսակ են գողացել «Գազպրոմի» հավաքարարից
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Dior նորաձևության տան` 300 հազար ռուբլի արժողության պայուսակ են գողացել «Գազպրոմի» հավաքարարից, հայտնում է lifenews.ru-ն:

ԱՊ-ն կատարվել է Նոր Մոսկվայի «Ռյումյանցևո» բիզնես կենտրոնի կայանատեղիի տարածքում: «Գազպրոմ» ՀԲԸ ծառայողական տարածքների հավաքարար Մարիա Պ.-ն իր ավտոմեքենայի դուռը բաց է հայտնաբերել, և, ներս նայելով, տեսել է, որ պայուսակը չկա:

«Կողոպտիչների զոհ է դարձել Dior նորաձևության տան` կոկորդիլոսի կաշվից արած զարդանախշերով պայուսակը, ինչպես նաև բանկային քարտեր և փաստաթղթեր: Հատկանշական է, որ հանցագործներին մեքենայի դուռը կոտրելու և սրահը թալանելու համար պահանջվել է ընդամենը երեք րոպե` հենց այդքան է մնացել «միցուբիշին» կայանատեղիում»,- ասվում է հաղորդման մեջ:

Տիկինը կողոպուտի վերաբերյալ դիմում է ներկայացրել Մոսկվայի շրջանի ոստիկանության բաժանմունք: Վնասի չափը պարզվում է: --0--