530.17
7.45
476.34
+13
Եղանակը Երևանում
Հայ

Դին այրել է ու տեղափոխել այլ տարածք. տաքսու վարորդի դաժան սպանություն Վանաձորում (ՖՈՏՈ)

18:20
08 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ապրիլի 4–ին դաժան սպանություն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում։

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, ապրիլի 5-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ ապրիլի 4-ին, ժամը 16.30-ին, եղբայրը՝ 1973 թ. ծնված Արսեն Սարդարյանը, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Սպիտակ քաղաք և չի վերադարձել:

убиийство

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների, Ստեփանավանի և Թումանյանի բաժինների ծառայողների համատեղ լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապրիլի 7-ին, ժամը 18.50-ին, Ալավերդի համայնքի Աքորի բնակավայրից Ա.Սարդարյանին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի հետ միասին, սպանություն կատարելու կասկածանքով Թումանյանի բաժին բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Կամո Կիրակոսյանը, որը ցուցմունք է տվել, որ ապրիլի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի սկզբնամասում գումարային հարցերի շուրջ վիճաբանել է նշված տաքսի ավտոմեքենայի վարորդ Ա.Սարդարյանի հետ, որի ընթացքում նրա ձեռքից խլելով դանակը՝ մի քանի անգամ հարվածներ է հասցրել նրա գլխին և սպանել: Դաժան սպանությունից հետո դիակը նույն ավտոմեքենայով տեղափոխել է Ալավերդի համայնքի Հաղպատ բնակավայրի տարածքում գտնվող «Դսևանք» կոչվող տեղանք, բենզինով այրել, այնուհետև կիսաայրված դիակը նույն ավտոմեքենայի բեռնախցիկում, սավանի մեջ փաթաթված, տեղափոխել է Ալավերդի համայնքի Աքորի բնակավայրի «Տափի Դուզ» կոչվող տեղանքի աղբյուր և ծածկել հողով ու չորացած տերևներով: 

Դեպքի առթիվ ապրիլի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (սպանություն)։ 

Կամո Կիրակոսյանը ձերբակալվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 
Կատարվում է նախաքննություն:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:46
20 Հոկտեմբերի 2019
2 վիրավոր և 3 զոհ. Երևանում BMW–ն բախվել է երկաթե էլեկտրասյանը
2 վիրավոր և 3 զոհ. Երևանում BMW–ն բախվել է երկաթե էլեկտրասյանը:
23:33
20 Հոկտեմբերի 2019
Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Arménie խմբագրության վրա (ՖՈՏՈ)
Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Arménie խմբագրության վրա:
16:27
20 Հոկտեմբերի 2019
Դիտավորյալ վրաերթ` կյանքից զրկելու մտադրությամբ. 30–ամյա քաղաքացին Opel–ով փորձել է վրաերթի ենթարկել 2 քաղաքացու
Դիտավորյալ վրաերթ` կյանքից զրկելու մտադրությամբ. 30–ամյա քաղաքացին Opel–ով փորձել է վրաերթի ենթարկել 2 քաղաքացու:
12:37
20 Հոկտեմբերի 2019
35-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել հարազատների գերեզմանում. Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
00:03
20 Հոկտեմբերի 2019
Երևանում տոնական հրավառության հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել (ՖՈՏՈ)
Երևանում տոնական հրավառության հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել:
13:59
19 Հոկտեմբերի 2019
Օհանավան գյուղում որսորդական հրազենով կրակել են շանն ու դիպել 32–ամյա կնոջը
Օհանավան գյուղում որսորդական հրազենով կրակել են շանն ու դիպել 32–ամյա կնոջը:
21:15
18 Հոկտեմբերի 2019
Երևանում 47–ամյա տղամարդ է բերման ենթարկվել, նրա մոտ ատրճանակ ու դանակ է եղել (ՎԻԴԵՈ)
Երևանում 47–ամյա տղամարդ է բերման ենթարկվել, նրա մոտ ատրճանակ ու դանակ է եղել:
20:37
18 Հոկտեմբերի 2019
Սյունիքում 30–ամյա վարորդը ՈւԱԶ–ով մոտ 200 մետր գլորվել է ձորը. վիճակը միջին ծանրության է (ՎԻԴԵՈ)
Սյունիքում 30–ամյա վարորդը ՈւԱԶ–ով մոտ 200 մետր գլորվել է ձորը. վիճակը միջին ծանրության է:
17:31
18 Հոկտեմբերի 2019
Խարդախության խոշոր դեպքեր. 23–ամյա կինը, ներկայանալով որպես կահույք վաճառող, զգալի գումարներ է հափշտակել
Խարդախության խոշոր դեպքեր. 23–ամյա կինը, ներկայանալով որպես կահույք վաճառող,  զգալի գումարներ է հափշտակել:
17:00
18 Հոկտեմբերի 2019
Խուլիգանություն ալկոհոլի ազդեցության տակ. 20-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել
Պարզվել են 20-ամյա երիտասարդի կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
21:15
17 Հոկտեմբերի 2019
77–ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում է 77–ամյա Կնյազ Ջանունցը:
17:55
17 Հոկտեմբերի 2019
30–ամյա տղամարդը սպառնացել է արատավորող տեղեկություններ հրապարակել ու մեծ գումար է պահանջել կնոջից
30–ամյա տղամարդը սպառնացել է արատավորող տեղեկություններ հրապարակել ու մեծ գումար է պահանջել կնոջից: