Դիլիջանի ոլորաններում ձյուն մաքրող մեքենա է կողաշրջվել

19.01.2026, 15:06
Այսօր առավոտյան Դիլիջանի ոլորաններում ձյուն մաքրող մեքենա է կողաշրջվել
Դիլիջանի ոլորաններում ձյուն մաքրող մեքենա է կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 19-ին, ժամը 07։10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի 2-րդ ոլորանում ձյուն մաքրող ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան, հաղորդում է ՀՀ Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ճանապարհը սպասարկող ընկերության «Man Van» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի մաքարման աշխատանքներ իրականացնելիս կողաշրջվել է. տուժածներ չկան:

Փրկարարները 2 վերամբարձ կռունկի և 1 տրակտորի օգնությամբ ուղղել են «Man Van» մակնիշի ավտոմեքենան և դուրս բերել երթևեկելի հատված: