Դեպքի վայր է մեկնել ևս 6 հաշվարկ․ նոր մանրամասներ՝ «Երևանի Սիթիի» տարածքում բռնկված հրդեհից (ՎԻԴԵՈ)

06.11.2025, 12:17
«Երևան Սիթի»–ի տարածքում բռնկված հրդեհի դեմ պայքարում է 10 մարտական հաշվարի․ ՎԻԴԵՈ
Դեպքի վայր է մեկնել ևս 6 հաշվարկ․ նոր մանրամասներ՝ «Երևանի Սիթիի» տարածքում բռնկված հրդեհից (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանի Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» սուպերմարկետում բռնկված հրդեհի դեմ պայքարում է 10 մարտական հաշվարկ։

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ և ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։

Հրդեհը բռնկվել է շինության տանիքում։

Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր, Կամո Ցուցուլյանը։