Դեպքը տեղի է ունեցել զինծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ-ն՝ զինծառայողի մահվան մասին

08.12.2025, 16:45
Նշված դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում, հայտնել է ՊՆ-ն
Դեպքը տեղի է ունեցել զինծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ-ն՝ զինծառայողի մահվան մասին

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքել է դժբախտ պատահարի հետևանքով զինծառայողի մահվան մասին լրատվամիջոցների հրապարակումները։

«Լրատվամիջոցներում և տելեգրամյան մի շարք ալիքներում ընթերցողին մոլորության մեջ գցող «Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մահացել» վերտառությամբ հրապարակում է տարածվում, որն ուղեկցվում է բանակային դիրքում պարտադիր ժամկետային զինծառայողի լուսանկարով: Հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում, ինչի վերաբերյալ ՆԳՆ գործընկերները լրատվամիջոցներին համապատասխան մեկնաբանություն են տվել»,-հայտնել է ՊՆ մամուլի ծառայությունը։