438.63
4.38
404.42
-2
Եղանակը Երևանում
Հայ

Դաժան սպանության համար կասկածվողն աղջկա հետ ծանոթացել է 4 օր առաջ. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

14:12
26 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Քննչական խումբ է ստեղծվել նախօրեին Երևանի Մառի փողոցում 25-ամյա Էլեն Սիմոնյանին առանձնակի դաժանությամբ սպանելու փաստով:

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, հանցագործությունը բացահայտվել է ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների կողմից և նշված սպանությունը կատարելու կասկածանքով հայտնաբերվել է Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասում հաշվառված, 29-ամյա Արսեն Նազարյանը:

Օպերատիվ տվյալներով սպանության վայր ժամանած ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը նշված տան հարևանությամբ գտնվող խորդանոցում հայտնաբերել են սավանի և պոլիէթիլենի մեջ փաթաթված Էլեն Սիմոնյանի դին:

Դին բացելուց հետո դատաբժիշկը տեղում հայտնել է, որ դեմքի շրջանը ջնջխված է, իսկ մեջքի շրջանում կան 10-ից ավելի կտրած-ծակած վերքեր: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Загружается новость ... "Право"

Ա. Նազարյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալված Ա. Նազարյանը սպանված Սիմոնյանի հետ ծանոթացել է 4 օր առաջ, իսկ Է. Սիմոնյանը նախկինում խարդախության համար եղել է դատապարտված, սակայն քանի որ խնամքին ունեցել է մանկահասակ տղա երեխա, դատարանը նրա նկատմամբ բարի կամք էր դրսևորել և պայմանական ազատազրկել:

Է. Սիմոնյանի ամուսինն էլ այս պահին դատապարտված է, և նրանք դեռ տարիներ առաջ հայտնվեցին հանրության ուշադրության կենտրոնում, երբ ամուսիններով երեխայի հետ մտնում էին իրենց թիրախում հայտնված բնակիչների բնակարան, ասելով, որ իբրև կինը իրեն վատ է զգում, երեխան վատ է զգում և բնակիչները նրանց օգնություն էին ցուցաբերում, այդ ընթացքում ամուսինները բնակարանից գողություններ էին կատարում:

Աղբյուրի հաղորդմամբ, կասկածյալ Ա. Նազարյանը ոտքի հատվածում ստացել է դանակի հարված, ով իրավապահներին հայտնել է, որ իրեն հարվածել է Է. Սիմոնյանը, որից հետո ինքը ձեռքին ընկած ուրագով անկանոն հարվածներ է հասցրել Է. Սիմոնյանին, որից հետո հետքերը թաքցնելու նպատակով սավանով և պոլիէթիլենով փաթաթել է դին ու թաքցրել խորդանոցում:
Է. Սիմոնյանի մանկահասակ տղան հանձնվել է տատիի խնամքին:
  
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
26 Փետրվարի 2024
Toyota–ն գլխիվայր շրջվել է․ խոշոր ավտովթար Հրազդանում (ՖՈՏՈ)
Toyota–ն գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈ
14:43
26 Փետրվարի 2024
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն ու խոստովանել արարքը
16–ամյա պատանին դանակահարել է համադասարանցուն
13:19
26 Փետրվարի 2024
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ պարզվել է նրա ինքնությունը (ՖՈՏՈ)
Ինչու՞ է 23–ամյա երիտասարդը կրակել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ՖՈՏՈ
12:44
26 Փետրվարի 2024
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում սարսափելի սպանության վայրից․ 24–ամյա որդին հարվածել ու սպանել էր հորը (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է տեսանյութ Երևանի կենտրոնում փետրվարի 22–ի երեկոյան տեղի ունեցած սպանության վայրից․ ՎԻԴԵՈ
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ