Դաժան դեպք՝ Վանաձորում․ որդին շենքից ցած է նետել մորը, ապա ինքն է ցած նետվել
15.06.2025,
11:53
41–ամյա որդին ցած է նետել մորը, ապա ինքն է ցած նետվել տանիքից

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ հունիսի 14-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունոմ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական 4/31 շենքից որդին մորը ցած է նետել, ապա ինքն է ցած նետվել:Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ որդին՝ Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Վլադիմիր Գ.-ն, նախ մորը՝ Լոռու մարզի բնակիչ 66-ամյա Ն․ Գ․–ին ցած է նետել, ապա տանիքից իրեն է ցած նետել:
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: