423.54
7.75
407.21
+26
Եղանակը Երևանում
Հայ

Դանակահարություն Երևանի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի մոտ. 16-ամյա պատանին դանակահարել է 2 անչափահասների

10:37
19 Փետրվարի 2020

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Երեկ՝ փետրվարի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 21։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «գոտկային շրջանի և ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերքեր» և «աջ աճուկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 երեխա։

Կայքի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչներ՝ 18-ամյա Գոռ Գ-ն և 17-ամյա Գուրգեն Ի-ն։

Տարածված հաղորդագրության համաձայն, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Երևանի «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնի տարածքից։

Ոստիկանության ձեռնարկած  անհրաժեշտ օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 20։30-ի սահմաններում նշված առևտրի կենտրոնին հարակից տարածքում Երևանի բնակիչներ՝ 16-ամյա Արման Ս-ն, 16-ամյա Ալբերտ Ս-ն, 16-ամյա Համլետ Մ-ն և 18-ամյա Մանուկ Մ-ն, ըստ նախնական տեղեկությունների, վիճաբանել են 17և18-ամյա պատանիների հետ, ինչի հետևանքով Ալբերտ Ս-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է հասցրել Գոռ Գ-ին և Գուրգեն Ի-ին:

Կայքի հաղորդմամբ, նշված անձանցից Ալբերտ Ս-ն և Արման Ս-ն ներկայացվել են ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում, որտեղ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց են թողնվել։
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:46
30 Հունիսի 2022
Երևանի կենտրոնում ՌԴ 26–ամյա քաղաքացին փորձել է նետվել 9–րդ հարկից
Երևանի կենտրոնում ՌԴ 26–ամյա քաղաքացին փորձել է նետվել 9–րդհարկից
10:56
30 Հունիսի 2022
Հրդեհ է բռնկվել գնացքի վագոններից մեկում (ՎԻԴԵՈ)
Շիրակի մարզում գնացքի վագոններից մեկում հրդեհ է բռնկվել. ՎԻԴԵՈ
23:13
29 Հունիսի 2022
Երևանում կրակոցներ են հնչել
Երևանում այսօր կրակոցներ են հնչել
16:19
29 Հունիսի 2022
Ամասիայում խոշոր չափի թմրանյութ է հայտնաբերվել (ՎԻԴԵՈ)
Ամասիայում խոշոր չափի թմրանյութ է հայտնաբերվել. ՎԻԴԵՈ
12:48
29 Հունիսի 2022
Գեղարքունիքում հայրը հայտնաբերել է 15–ամյա որդու դին` կախված վիճակում
Գեղարքունիքում հայրը հայտնաբերել է 15–ամյա որդու դին` կախված վիճակում
11:13
29 Հունիսի 2022
Դաժան դեպք Նոր Խարբերդում. հայրն ու որդիները դանակահարել են իրար, ամուսնու ծեծից կինը մահացել է (ՎԻԴԵՈ)
Դաժան դեպք Նոր Խարբերդում. հայրն ու որդիները դանակահարել են իրար, ամուսնու ծեծից կինը մահացել է. ՎԻԴԵՈ
21:37
28 Հունիսի 2022
Կոլումբիայում մարզադաշտ է փլուզվել, կան զոհեր ու վիրավորներ (ՎԻԴԵՈ)
Ինչպես է փլուզվում մարզադաշտը Կոլումբիայում. ՎԻԴԵՈ
12:55
28 Հունիսի 2022
Արագածոտնում 600 մետր բարձրությամբ ժայռից 29–ամյա քաղաքացիներ են ընկել
Արագածոտնում 600 մետր բարձրությամբ ժայռից 29–ամյա քաղաքացիներ են ընկել
11:30
28 Հունիսի 2022
Ցնցող կադրեր. ինչպես է Toyota–ն Երևանի կենտրոնում մխրճվում մեքենաների մեջ (ՎԻԴԵՈ)
Ցնցող կադրեր. ինչպես է Toyota–ն Երևանի կենտրոնում մխրճվում մեքենաների մեջ. ՎԻԴԵՈ
13:56
27 Հունիսի 2022
Սարսափելի ավտովթար Արագածոտնի մարզում. Opel–ը ջարդուփշուր է եղել, վարորդը տեղում մահացել է. ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
Հրապարակվել են կադրեր Արագածոտնում տեղի ունեցած սարսափելի ավտովթարի վայրից
12:18
27 Հունիսի 2022
39–ամյա տղամարդը դպրոցից նոթբուք է գողացել ու բռնվել
39–ամյա տղամարդը դպրոցից նոթբուք է գողացել ու բռնվել
11:37
27 Հունիսի 2022
Ողբերգական դեպք Երևանում. 23–ամյա երիտասարդը նետվել է Հայոց ցեղասպանության թանգարանի բարձրությունից, նա հաղորդագրություն է թողել
23–ամյա երիտասարդը նետվել է Հայոց ցեղասպանության թանգարանի բարձրությունից, նա հաղորդագրություն է թողել