ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ ապրիլի 1-ին, առանձակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում:
Загружается новость ... "Лево"
Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտա 1-ին շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված տան խոհանոցում հայտնաբերել են տանտիրուհու՝ 49-ամյա Ն. Մ.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի հարվածից ստացած մի քանի հետքեր:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նշված սպանությունը կատարել է սպանվածի որդին՝ 25-ամյա Հակոբ Խանամիրյանը: Որոշ ժամանակ անց ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կասկածյալին, ով բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակը:–0–