Բժիշկ Լիզան եղել է Սոչիում կործանված ինքնաթիռի ուղևորների թվում

25.12.2016, 14:12
«Արդար օգնություն» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան եղել է Սոչիում կործանված Տու-154 ինքնաթիռում:
Բժիշկ Լիզան եղել է Սոչիում կործանված ինքնաթիռի ուղևորների թվում
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Արդար օգնություն» բարեգործական հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան եղել է Սոչիում կործանված Տու-154 ինքնաթիռում, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքը:

««Արդար օգնություն» միջազգային հասարակական կազմակերպություն. Գլինկա Ելիզավետա Պետրովնա»,- ասվում է չվերթի ուղևորների ցուցակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ պաշտպանության նախարարը կիրակի առավոտյան հաղորդել է, որ Մոսկվայի ժամանակով 5.40-ին ռադարներից անհետացել է Տու-154 ինքնաթիռը, որը պլանային թռիչք էր կատարում Ադլերի օդանավակայանից: Նախարարության ճշտած տվյալներով, օդանավում եղել է 84 ուղևոր և անձնակազմի ութ անդամներ: Ուղևորներն Ալեքսանդրովի անվան երգուպարի անսամբլի արտիստներ էին, ովքեր ուղևորվում էին Սիրիայի Հմեյմիմ ավիակայան՝ ՌԴ ՌՏԿ ավիախմբին Նոր տարվա առթիվ շնորհավորելու: Ուղևորների թվում են եղել նաև ռուսական ԶԼՄ-ների ինը ներկայացուցիչներ:

Օդանավի ուղևորների թվում էին՝ Ալեքսանդրովի անվան համույթի գեղարվեստական ղեկավար գեներալ-լեյտենանտ Վալերի Խալիլովը, պաշտպանության նախարարության մշակույթի դեպարտամենտի տնօրեն Անռոն Գուբանկովը և նրա օգնական Օքսանա Բատրուդինովան:--0--