«BMW»-ն բախվել է պատին, ապա մարդատար «Գազել»-ին, որում եղել է 15 ուղևոր

07.11.2024, 17:45
Խոշոր վթար՝ Կոտայքի մարզում
«BMW»-ն բախվել է պատին, ապա մարդատար «Գազել»-ին, որում եղել է 15 ուղևոր

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 14:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում՝ «Պոլկովնիկի» օբյեկտի մոտ բախվել են «BMW X5» և թիվ 270 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:  

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Ըստ աղբյուրի նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «ԶԻԼ» մակնիշի վարորդի կողմից «BMW X5»-ի վարորդի համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դեպքի վայրից հեռացել է:  

«Գազել»-ն էլ սպասարկում է Հրազդան-Քաղսի-Երևան երթուղին ու ավտոմեքենայում եղել է 15 ուղևոր, «BMW»-ի վարորդը, «Գազել»-ի վարորդն ու նրա կողքին եղած ուղևորները եղել են ամրակապված, հակառակ դեպքում նրանք կհայտնվեին ավտոմեքենայից դուրս:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: