BMW–ի վարորդը վրաերթի է ենթարկել իր 10–ամյա որդուն

09.03.2023, 16:37
BMW–ի վարորդը վրաերթի է ենթարկել իր 10–ամյա որդուն
BMW–ի վարորդը վրաերթի է ենթարկել իր 10–ամյա որդուն
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին արտակարգ պատահար է տեղի ունեցել Բյուրեղավան քաղաքում։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանությունը, մարտի 8-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Բյուրեղավան քաղաքի Երիտասարդական փողոցի տներից մեկի բակում «ԲՄՎ» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա որդուն, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:–0–