ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Նոյեմբերի 23-ին, ժամը 01։49-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բալահովիտ գյուղի Կենտրոնական փողոցում՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված տուժածներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Հովհաննես Բ․, ծնված 1998 թ․) և «Alfa Romeo» (վարորդ՝ Մանուկ Հ․, ծնված 1985 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գևորգ Մ․-ն (ծնված 1992 թ․), Թաթուլ Ս․-ն (ծնված 1993 թ․) տեղափոխվել են, իսկ «Alfa Romeo» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոպիտալացվել՝ Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Գևորգ Մ․-ի և Թաթուլ Ս․-ի առողջական վիճակները գնահատել են բավարար, իսկ Մանուկ Հ․-ինը՝ միջին ծանրության։
«Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները»,- ասվում է հաղորդագրության մեջ:-0-