+6
Եղանակը Երևանում
Հայ

Արարատի մարզում բախվել են «06»-ն ու «Կամազը». կա զոհ ու վիրավոր

11:18
22 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նախօրեին՝ դեկտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 20։15-ի սահմաններում Սուրենավան գյուղից դեպի Արարատ քաղաք՝ ժողովրդին հայտնի «Զոդի» կամրջի մոտ բախվել են Վազ 2106 մակնիշի և Կամազ մակնիշի ավտոմեքենաները։

Փրկարարները «06»-ից դուրս են բերել 2 քաղաքացու և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Արարատ» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենային։ Վիրավորները «Արարատ» ԲԿ տեղափոխվելիս են եղել, երբ նրանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է, իսկ մյուսը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

Կայքի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «06»-ը, որը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Կամազին։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:46
22 Մարտի 2024
Crocus City Hall–ում ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40 մարդ, ավելի քան 100–ը վիրավոր է (ՎԻԴԵՈ)
Crocus City Hall–ում ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40 մարդ,  ավելի քան 100–ը վիրավոր է․ ՎԻԴԵՈ
22:55
22 Մարտի 2024
Մոսկվայի Crocus City Hall–ում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր (ՎԻԴԵՈ)
Մոսկվայի Crocus City Hall–ում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր․ կադրեր դեպքի վայրից․ ՎԻԴԵՈ
15:34
22 Մարտի 2024
74–ամյա նկարչի ներկայությամբ գողացել են նրա հեղինակած երկու նկարները՝ մերկ Լիլիթին և Մարիամ Աստվածածնին
74–ամյա նկարչի ներկայությամբ գողացել են նրա հեղինակած երկու նկարները՝ մերկ Լիլիթին և Մարիամ Աստվածածնին
11:10
22 Մարտի 2024
Շղթայական ավտովթար Երևանում․ BMW–ն մխրճվել է քարշակին, վերջինս էլ Jeep–ին, վնասվել է 5 մեքենա
Շղթայական ավտովթար Երևանում․ BMW–ն մխրճվել է քարշակին, վերջինս էլ Jeep–ին, վնասվել է 5 մեքենա
20:56
21 Մարտի 2024
Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում (ՖՈՏՈ)
Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ՖՈՏՈ
19:48
21 Մարտի 2024
Զինված հարձակում Երևանում․ տուժածը ԱՄՆ քաղաքացի է
Զինված հարձակում Երևանում․ տուժածը գլխի վնասվածք է ստացել
12:57
21 Մարտի 2024
Հայաստանում թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա է հայտնաբերվել
Թմրամիջոցների լաբորատորիան կահավորված էր օդափոխության և ոռոգման համակարգերով
09:25
21 Մարտի 2024
Ազատաշեն գյուղում 100 ճուտ է սատկել հրդեհի հետևանքով
Հրդեհի հետևանքով 100 ճուտ է սատկել
21:15
20 Մարտի 2024
35–ամյա երևանցին մեկ օրում վնասել է Սյունիքից մինչև Արարատի մարզ տեղադրված արագաչափերը (ՎԻԴԵՈ)
35–ամյա երևանցին մեկ օրում վնասել է Սյունիքից մինչև Արարատի մարզ տեղադրված արագաչափերը․ ՎԻԴԵՈ
14:39
20 Մարտի 2024
Դեպի Ջերմուկ տանող ճանապարհին քարաթափում է․ այն երկկողմանի փակ է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Դեպի Ջերմուկ տանող ճանապարհին  քարաթափում է․ այն երկկողմանի փակ է. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
14:06
20 Մարտի 2024
Սևանի լողափը շահագործվել է՝ առանց անվտանգության ապահովման, ինչի հետևանքով 63-ամյա անձը ջրահեղձ է եղել․ առաջադրվել է մեղադրանք
Սևանի լողափը շահագործվել է՝ առանց անվտանգության ապահովման, ինչի հետևանքով 63-ամյա անձը ջրահեղձ է եղել․ առաջադրվել է մեղադրանք