438.46
4.38
402.63
+8
Եղանակը Երևանում
Հայ

Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցները բեռնատարների վարորդներին թույլատրել են առանց հայտարարագիր մուտք գործել ՀՀ տարածք

21:28
31 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2‑րդ և 308-րդ հոդվածի 1‑ին մասերով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2‑րդ և 38-308-րդ հոդվածի 1‑ին մասերով նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներ Վ. Ա.-ն, Հ. Մ.-ն և Ա. Տ.-ն: Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"
Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2020թ. հունվար‑փետրվար ամիսներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած Վ. Ա.-ն ու նույն բաժանմունքի մաքսային տեսուչի պաշտոնը զբաղեցրած Հ. Մ.-ն` բաժանմունքի կշեռքավար Ա. Տ.-ի օժանդակությամբ, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն կատարել ծառայողական պարտականությունները, այն է՝ 2020թ. հունվարի 17‑ին 1150 տարա յուղով բեռնված բեռնատարների վարորդներին թույլատրել են հիշյալ բեռների վերաբերյալ մաքսային հայտարարագիր ներկայացված չլինելու պայմաններում Բագրատաշենի մաքսակետով մուտք գործել ՀՀ տարածք, որի հետևանքով բեռի սեփականատերը ՀՀ պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 16.034.356 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:

Բացի այդ, ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների, մաքսային ծառայության վերը նշված պաշտոնատար անձինք 2020թ. հունվարի 25‑ին և 29-ին, ինչպես նաև 2020թ. մարտի 1-ին նույն եղանակով` առանց մաքսային հայտարարագրման, թույլատրել են նշված մաքսակետով յուրաքանչյուր անգամ 680 տարա յուղի տեղափոխումը ՀՀ տարածք, որի հետևանքով բեռի սեփականատերը ՀՀ պետական բյուջե չի վճարել ընդհանուր` 28.397.753 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ:

Քրեական գործով նախաքննությունը  շարունակվում է: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:48
15 Մարտի 2024
Սպանություն՝ շան միզելու պատճառով․ Գյումրիում հարևանը դանակահարել է հարևանին
Սպանություն՝ շան միզելու պատճառով․ Գյումրիում հարևանը դանակահարել է հարևանին
13:23
15 Մարտի 2024
Դանակով խփել են, հետո սկսել հարվածել մահակով․ հրապարակվել է տեսանյութ Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վայրից (ՎԻԴԵՈ)
Դանակով խփել են, հետո սկսել հարվածել մահակով․ հրապարակվել է տեսանյութ  Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վայրից․ ՎԻԴԵՈ
10:27
15 Մարտի 2024
Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, արնանման հետքեր
Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, արնանման հետքեր
21:15
14 Մարտի 2024
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
15:18
14 Մարտի 2024
Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է նույն մարզի 24–ամյա բնակիչը
Մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն մարզի բնակիչը
12:57
14 Մարտի 2024
Երևանում 5 մեքենա է բախվել․ նրանցից մեկը գլխիվայր շրջվել է
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում
11:57
14 Մարտի 2024
Վրաերթ Երևանի կենտրոնում․ 31–ամյա օտարերկրացին հիվանդանոցում մահացել է
Ողբերգական վրաերթ Երևանի կենտրոնում
09:51
14 Մարտի 2024
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
12:27
13 Մարտի 2024
Երևանում օրը ցերեկով ծեծել են ու դանակով հարվածել․ հրապարակվել են Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության հանգամանքները (ՖՈՏՈ)
Ահասարսուռ մանրամասներ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության դեպքից․ ՖՈՏՈ
11:52
13 Մարտի 2024
Տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
19–ամյա երիտասարդը տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
16:07
12 Մարտի 2024
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում (ՎԻԴԵՈ)
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում․ ՎԻԴԵՈ