438.37
4.44
404.03
+5
Եղանակը Երևանում
Հայ

Բացահայտվել են օղու արտադրության ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր (ՎԻԴԵՈ)

19:33
14 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Բացահայտվել են օղու արտադրության ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր: Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ օղու արտադրության ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար գրանցված անհատ ձեռնարկատերը, Ֆինանսների նախարարությունից ձեռք բերելով միայն պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության լիցենզիա, որի տարեկան պետական տուրքը կազմում է 50 հազար դրամ, օրինական գործունեություն ծավալելու փոխարեն, առանց Էկոնոմիկայի նախարարության կողմից տրվող տարեկան 15 միլիոն դրամ արժողությամբ պետական տուրք կազմող՝ խմորման նյութերից ստացված էթիլային սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության համար հատուկ թույլտվություն ստանալու, Կոտայքի մարզի Զովունի և Արարատի մարզի Մարմարաշեն համայնքում կազմակերպել և իրականացրել է խմորման նյութերից ստացված էթիլային սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչք հանդիսացող տարբեր ապրանքային նշաններով օղիների արտադրության ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, որի ընթացքում նշված արտադրանքը հիմնականում առանց հաշվապահական ձևակերպումների է իրացրել ՀՀ մարզերի, ինչպես և Երևան քաղաքի մի շարք վաճառակետերում, որոնցից ընդհանուր 4496 խմբաքանակը հայտնաբերվել է արտադրամասում և վաճառակետերում։

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը, միայն լիցենզիայի մասով, պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 15 միլիոն դրամի վնաս։

«Նույն տեղեկությունների հիման վրա նախապատրաստված մեկ այլ նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արարատի մարզի Մասիս համայնքի Երկաթուղայինների թիվ 1 հասցեում գործող ՓԲ ընկերության տնօրինությունը, ունենալով միայն Ֆինանսների նախարարությունից պտուղներից և հատապտուղներից թորված 40 տոկոս և ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության հատուկ թույլտվություն, որի տարեկան պետական տուրքը կազմում է 50 հազար դրամ, սահմանված կարգով օրինական գործունեություն ծավալելու փոխարեն, առանց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից տրվող տարեկան 15 միլիոն դրամ արժողությամբ պետտուրք կազմող խմորման նյութերից ստացված էթիլային սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության համար հատուկ թույլտվություն ստանալու, կազմակերպել և իրականացրել է խմորման նյութերից ստացված էթիլային սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչք հանդիսացող օղու արտադրության ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, որի ընթացքում արտադրված օղին իրացվել է ՀՀ մարզերի, ինչպես և Երևան քաղաքի մի շարք վաճառակետերում, որոնցից ընդհանուր 724 խմբաքանակը հայտնաբերվել է արտադրամասում և վաճառակետում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը, միայն լիցենզիայի մասով, պատճառվել է դարձյալ առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 15 միլիոն դրամի վնաս։
Դեպքերի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել են քրեական գործեր, որոնք ուղարկվել են ՊԵԿ քննչական վարչություն։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
05 Մարտի 2024
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
59-ամյա որդին ձեռնափայտով հարվածել է 91-ամյա հորը ոը գրպանից գողացեկ 59 700 դրամ
11:05
05 Մարտի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
Արտակարգ դեպք Երևանում․ ավտովթարից հետո կին վարորդները վիճել են, ճանկռել և ոտքով հարվածել միմյանց
15:04
04 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ 5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա (ՖՈՏՈ)
5 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ երեխա․ ՖՈՏՈ
13:38
04 Մարտի 2024
Նոր Խարբերդում 73-ամյա կնոջ սպանության մեղադրանքով վերջինիս որդին կալանավորվել է
57-ամյա տղամարդը վիճաբանել է 73-ամյա մոր հետ, հրել է նրան, մայրն ընկել է, գլուխը հարվածել սեղանին և կորցրել գիտակցությունը
11:28
04 Մարտի 2024
Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Քիչ առաջ Ալմաթիում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
11:12
04 Մարտի 2024
Բնակարանում մայր և դստեր դիեր են հայտնաբերվել
Սարսափելի դեպք Գյումրիում
22:32
02 Մարտի 2024
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է (ՖՈՏՈ)
Գեղարքունիքում միկրոավտոբուս է շրջվել․ 3 մարդ տուժել է. ՖՈՏՈ
21:15
01 Մարտի 2024
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
Երևանում 52–ամյա որդին հարվածներ է հասցրել 73–ամյա մորը․ վերջինս մահացել է
13:04
01 Մարտի 2024
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը, նրա ծառայությունները դադարեցվել են
ՔԿՀ բաժնի պետը կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի անօրինական խնդրանքը
10:03
01 Մարտի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
Գլխավոր պողոտաներից մեկում 6 մեքենա է բախվել
19:37
29 Փետրվարի 2024
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից
17–ամյա պատանին Wildberries–ից ձեռք է բերել կեղծ ռուբլի և դրամ ու բռնվել ոստիկանների կողմից