Ավտովթար Տավուշում. Nissan–ը բախվել է ծառին, կան տուժածներ (ՖՈՏՈ)

11.02.2020, 10:31
Ավտովթար Տավուշում. Nissan–ը բախվել է ծառին, կա 2 տուժած. ՖՈՏՈ
Ավտովթար Տավուշում. Nissan–ը բախվել է ծառին, կան տուժածներ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Խոշոր ավտովթար է գրանցվել Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. կան տուժածներ։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Մասնավորապես, փետրվարի 10-ին, ժամը 21:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան  (վարորդ՝ Գևորգ Ս., ծնված 1993 թ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառերին»,– նշվումէ  տարածված հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայության հաղորդմամբ, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ Անդրանիկ Մ.-ն (ծնված 1992 թ.), Էրիկ Ա.-ն (ծնված 1993 թ.), հոսպիտալացվել են Իջևանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:–0–

 - рис.1