Ավտովթար Երևանում. բախվել են Ford-ն ու Toyota-ն, վերջինս մխրճվել է թերթի կրպակի մեջ

12.09.2020, 18:17
Ավտովթար Երևանում. բախվել են Ford-ն ու Toyota-ն, վերջինս մխրճվել է թերթի կրպակի մեջ
Ավտովթար Երևանում. բախվել են Ford-ն ու Toyota-ն, վերջինս մխրճվել է թերթի կրպակի մեջ

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Загружается новость ... "Лево"

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 15:45-ի սահմաններում Վաղարշյան-Աղբյուր Սերոբ փողոցների խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Toyota Fortuner և Ford մակնիշի ավտոմեքենաները:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Կայքի տեղեկություններով, բախման հետևանքով Toyota-ն առաջ է ընթացել և մխրճվել ճանապարհին տեղադրված թերթի կրպակի մեջ՝ վնասելով նաև վճարային տերմինալը:

Կայքի հաղորդմամբ, թերթի կրպակի աշխատակցուհին ասում էր. «Հրաշքով եմ պրծել, ներսում նստած էի, մեկել, ասես, երկրաշարժ լիներ, կրպակս տեղից փախներ: Գլուխս բարձրացնեմ, տեսնեմ սպիտակ ավտոն մտել ա կրպակի մեջ: Լավ ա, էդ պահին մարդիկ չեն եղել, հակառակ դեպքում՝ հետևանքները ողբերգական կլինեին»:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: -0-