Ավտովթար Երևանում՝ ավտոբուսի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Երևանի Իսակովի պողոտայում ավտովթար է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 08:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 51-ամյա Թաթուլ Գ.-ի վարած «Zhong Tong» մակնիշի, թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Մարտիրոս Ի.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի տեղեկություններով, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։