Ավտովթար՝ Արտաշատի խճուղում․ ճակատ ճակատի բախվել են Opel-ն ու «VAZ 2121»-ը

13.10.2025, 11:59
Խոշոր ավտովթար՝ Արտաշատի խճուղում
Ավտովթար՝ Արտաշատի խճուղում․ ճակատ ճակատի բախվել են Opel-ն ու «VAZ 2121»-ը

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Նախօրեին՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արտաշատի խճուղում։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 15:00-ի սահմաններում Արտաշատի խճուղում՝ ժողովրդին հայտնի «Կանաչ» սուպերմարկետի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Գրիգոր Ս.-ի վարած «Opel Astra» մակնիշի և 29-ամյա Հակոբ Մ.-ի վարած «VAZ 2121» մակնիշի ավտոմեքենաները: 

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ 2 վիրավոր են եղել, որոնց առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, «Կանաչ» սուպերմարկետի աշխատակիցներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

Ըստ քաղաքացիների՝ բժիշկները նրանց տեղափոխել են հիվանդանոց: 

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում: 

Կայքի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։