Ավտովթար՝ Արարատում. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին

15.10.2025, 12:42
Վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն
Ավտովթար՝ Արարատում. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Այսօր առավոտյան ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզի Հնաբերդ գյուղում։

Ինչպես հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ժամը 08։59-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հնաբերդ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հնաբերդ գյուղի սկզբնամասում «Chery» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։