Ավտոցիստեռն է կողաշրջվել և մոտ 8-10տ մազութ է թափվել

27.09.2025, 18:27
Ավտոցիստեռնի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն
Ավտոցիստեռն  է կողաշրջվել  և մոտ 8-10տ մազութ է թափվել

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Այսօր Լծեն-Տաթև ավտոճանապարհին 25 տ մազութով բեռնված ավտոցիստեռն է կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն, ժամը 09։32-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել են «Shacman» մակնիշի բեռնատարը և «Mack» մակնիշի ավտոցիստեռնը (բեռնված 25 տ մազութով)․ ավտոցիստեռնը կողաշրջվել է և մոտ 8-10 տ մազութ թափվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «MACK» մակնիշի ավտոցիստեռնի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոցիստեռնը․ մազութի արտահոսքը դադարել է:

Ավելի օպերատիվ լուրերին կարող եք ծանոթանալ մեր Տելեգրամում