Ավտոմեքենան մոտ 100 մետր գլորվել է ձորը. վարորդը մահացել է
12.11.2025,
21:21
Փրկարարները դին պատգարակով դուրս են բերել ձորից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 12-ին, ժամը 15։09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արծվանիկ-Կաղնուտ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արծվանիկ-Կաղնուտ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը․ վարորդը մահացել է:
Փրկարարները դին պատգարակով դուրս են բերել ձորից (մոտ 40 մետր) և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

