Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին. ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայի միջոցով

17.01.2026, 10:05
Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Chrysler» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին
Ավտոմեքենան բախվել է ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին. ուղևորին ավտոմեքենայից դուրս են բերել հատուկ տեխնիկայի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Հունվարի 16-ին ժամը 23։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի արագաչափի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։  

Ինչպես հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  

Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Chrysler» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին։

Վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։  

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ուղևորին հատուկ տեխնիկայի միջոցով դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։