Ավտոբուսն ընկել է ծովը Կրասնոդարում. վեց մարդ զոհվել է

25.08.2017, 10:51
Բանվորներով ավտոբուսը ծովն է ընկել Կրասնոդարի երկրամասում:
Ավտոբուսն ընկել է ծովը Կրասնոդարում. վեց մարդ զոհվել է
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Բանվորներով ավտոբուսը ծովն է ընկել Կրասնոդարի երկրամասում, կան զոհեր, «Ինտերֆաքսին» է հայտնել երկրամասի շտապօգնության ծառայությունների աղբյուրը։

Ավտոբուսը վերադառնում էր «Տամաննեֆտեգազ» ձեռնարկության հերթապահությունից։

Չպարզված պատճառով, նախնական տվյալներով, այն ընկել է Կերչի նեղուց»,– հայտնել է աղբյուրը։

Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ ավտոբուսում եղել է 20 մարդ, վեցը զոհվել են, կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ։

Загружается новость ... "Лево"

Ռուսաստանի ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչությունում ավտոբուսի հետ կապված միջադեպի մասին տեղեկությունը հաստատել են։

«Ժամը 08։07–ին... տեղեկություն է ստացվել, որ Վոլնա գյուղում կառանացցից ջուրն է ընկել ավտոբուս, որում մարդիկ են եղել»,– ասել է ԱԻՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով, տեղում կատարվում են որոնողական աշխատանքներ, ուժեր և միջոցներ են ուղղվել, իրավիճակը ճշտվում է։ -0-