Աշտարակում բեռնատարը վրաերթի է ենթարկել 79–ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել է

11.11.2025, 15:36
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ
Աշտարակում բեռնատարը վրաերթի է ենթարկել 79–ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր՝ նոյեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 12:40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 35-ամյա Սարգիս Հ.-ն իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում՝ անցման վրա, վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 79-ամյա Սարիբեկ Հ.-ին: 

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը քաղաքացիների և պարեկների օգնությամբ տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, ում այնուհետև տեղափոխել են Երևան՝ «Արմենիա» բժշկական կենտրոն: 
 
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։