Աշտարակի մայրուղում այս պահին խոշոր խցանում է․մեքենա է այրվում (ՖՈՏՈ)
05.06.2025,
11:12
Մեքենան շրջվել և այրվում է․ Աշտարակի մայրուղում այս պահին խոշոր խցանում է․ ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Աշտարակի մայրուղում այս պահին խոշոր խցանում է։
Ինչպես հայտնում է ЕреваныЧ Telegram–յան ալիքը, «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է և այրվում է։ Զոհեր չկան, վարորդը հասցրել է դուրս գալ մեքենայից։
Ավտոմեքենաներին առաջ շարժվել չեն թողնում, քանի որ առկա է գազի բալոնների պայթելու վտանգ։