Արզնի ՀԷԿ-ի ճնշման ավազանում տղամարդու դի է հայտնաբերվել
13.03.2025,
12:46
Դին հայտնաբերվել է ավազանում մաքրման աշխատանքներ իրականացնելիս

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտի 12-ին, ժամը 21:25-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնի ՀԷԿ-ի ճնշման ավազանում մաքրման աշխատանքներ իրականացնելիս տղամարդու դի է հայտնաբերվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հաղորդում է Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ճնշման ավազանից (մոտ 4 մետր) դուրս են բերել դին և մոտեցրել շտապօգնության մեքենային։