Արտակարգ իրավիճակ՝ Ապարանում․ տեսանյութում երևում է՝ ինչպես է պտտահողմն ամեն ինչ տակնուվրա անում (ՎԻԴԵՈ)

15.06.2025, 20:08
Տեսանյութում երևում է՝ ինչպես է պտտահողմն ամեն ինչ տակնուվրա անում․ ՎԻԴԵՈ
Արտակարգ իրավիճակ՝ Ապարանում․ տեսանյութում երևում է՝ ինչպես է պտտահողմն ամեն ինչ տակնուվրա անում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Ապարանում ուժեղ պտտահողմ է գրանցվել։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է քամին ամեն ինչ տակնուվրա անում։

Արագածոտնի մարզպետարանի հաղորդմամբ, պտտահողմի հետևանքով տուժել է 4 մարդ, վնասվածք ստացած անձանցից 3֊ը չափահաս են, մեկը երեխա է։ Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնությունը, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության, բ

Քաղաքն այս պահին հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը։

Տեղում աշխատում է ՆԳՆ փրկարար ծառայությունը, մարզպետի գլխավորությամբ աշխատում են նաև Արագածոտնի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների մասնագետները։ Վնասի չափերը ճշտվում են։