Արտակարգ դեպք՝ Երևանում․ ուշ երեկոյան հրազենային վնասվածքով օտարեկրացի է հոսպիտալացվել
ԵՐԵՎԱՆ 29 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Երեկ ուշ երեկոյան Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքով քաղաքացի է տեղափոխվել։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, հիվանդանոց մեկնած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության Երևանի քրեական վարչության ծառայողներին բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և իր վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։
Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին, քրեական ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկություններով՝ վիրավորը օտարերկրացի տղամարդ է, ով հրազենային վնասվածքը ստացել է Բագրևանդ թաղամասում։ Այս պահին այդ տեղեկությունները քրեական և համայնքային ոստիկանները պարզում են։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

