Արտակարգ դեպք՝ Երևանում. տղամարդը բարձրացել է «Հրազդան» մարզադաշտում լուսային կայանի ամենավերևի հատվածն ու հրաժարվում է ցած իջնել

14.10.2025, 15:15
Մի տղամարդ բարձրացել է Երևանում գտնվող «Հրազդան» մարզադաշտի տարածքի լուսային կայաններից մեկի ամենավերևի հատվածը
Արտակարգ դեպք՝ Երևանում. տղամարդը բարձրացել է «Հրազդան» մարզադաշտում լուսային կայանի ամենավերևի հատվածն ու հրաժարվում է ցած իջնել

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մի տղամարդ բարձրացել է Երևանում գտնվող «Հրազդան» մարզադաշտի տարածքի լուսային կայաններից մեկի ամենավերևի հատվածը։

Դեպքի վայրում հերթապահում են ոստիկանության, շտապօգնության աշխատակիցներն ու փրկարարները, որոնք փորձում են համոզել տղամարդուն ցած իջնել։ Տղամարդը պարբերաբար կանգնում է և մոտենում հարթակի ծայրին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տղամարդը Գեղարքունիքի մարզի բնակիչ է, արդեն չորս ժամից ավել նստած է կայանի վրա և սպառնում է ինքնասպան լինել։