422.01
4.22
388.59
+10
Եղանակը Երևանում
Հայ

«Արմենիա» ԲԿ–ից կալանավորի փախուստի պատճառը պաշտոնեական անփութությունն է. ՀՔԾ

13:37
21 Փետրվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 4-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի էր դիմել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը։

Ինչպես հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունը, կալանավորի պահպանությունն իրականացնող երկու պաշտոնատար անձանց` Արթուր Ե.-ի և Ռոման Մ.-ի պաշտոնեական անփութության փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցված քրեական գործը փետրվարի 17–ին ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:

Загружается новость ... "Право"

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2017թ.-ի փետրվարի 4-ի առավոտյան ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, գողության և գողության փորձի մեջ մեղադրվող Սուրեն Գ.-ն «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և կոտրվածքների բաժանմունքի հիվանդասենյակից դիմել է փախուստի:

Վիրահատության նպատակով «Արմենիա» ԲԿ տեղափոխված կալանավորը դիմել է փախուստի>>

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, կալանավորի պահպանությունն իրականացնող «Նուբարաշեն» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի աշխատակից Արթուր Ե.-ն նշված ժամանակահատվածում հիվանդասենյակում քնած է եղել, իսկ Ռոման Մ.-ն բացակայել է տարածքից: Կալանավոր Սուրեն Գրիգորյանն էլ, օգտվելով այդ հանգամանքից, անարգել դուրս է եկել սենյակից և սանհանգույցի պատուհանից դիմել փախուստի:

«Պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից ցուցաբերած պաշտոնեական անփութության, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում»,– նշվում է հաղորդման մեջ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
04 Ապրիլի 2024
25–ամյա կինը հաշտվելու նպատակով եկել է նախկին ամուսնու մոտ ու առևանգել է նրա BMW–ն
25–ամյա կինը հաշտվելու նպատակով եկել է նախկին ամուսնու մոտ ու առևանգել է նրա BMW–ն
14:23
04 Ապրիլի 2024
Կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը թողել է թղթապանակ, որում եղել է ձեռագիր գրառում՝ կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ (ՖՈՏՈ)
Կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը թողել է թղթապանակ, որում եղել է ձեռագիր գրառում՝ կնոջ քրոջը սպանելու շարժառիթի վերաբերյալ․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. ՖՈՏՈ
11:24
04 Ապրիլի 2024
Դիլիջանում կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը երկտող է թողել
Դիլիջանում կնոջ քրոջը սպանած և ինքնասպան եղած տղամարդը երկտող է թողել
09:55
04 Ապրիլի 2024
Երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 38–ամյա քաղաքացու դի (ՖՈՏՈ)
Երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել․ հայտնաբերվել է 38–ամյա քաղաքացու դի․ ՖՈՏՈ
20:25
03 Ապրիլի 2024
Երևանում անհայտ անձն ատրճանակը պահել է Հայփոստի աշխատակիցների ուղղությամբ ու գումար պահանջել․ բայց գործն ավարտին չի հասցրել
Երևանում անհայտ անձն ատրճանակը պահել է Հայփոստի աշխատակիցների ուղղությամբ ու գումար պահանջել․ բայց գործն ավարտին չի հասցրել
10:49
03 Ապրիլի 2024
Ավշարում մեքենա վարելու իրավունք չունեցող 32–ամյա կինը Mitsubishi–ով բախվել է Opel–ին և վրաերթի ենթարկել 10 տարեկան երկու երեխայի
Ավշարում մեքենա վարելու իրավունք չունեցող 32–ամյա կինը Mitsubishi–ով վրաերթի ենթարկել 10 տարեկան երկու երեխայի, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
21:15
02 Ապրիլի 2024
«Զվարթնոց» օդանավակայանում երկու տաքսիստ հայհոյել ու ծեծել են իրար
«Զվարթնոց» օդանավակայանում երկու տաքսիստ ծեծել են իրար, նրանց բերման են ենթարկել
16:07
02 Ապրիլի 2024
65–ամյա տղամարդը ոստիկաններին խոստովանել է, որ անձամբ է ցանել, մշակել և պատրաստել թմրամիջոցը
65–ամյա տղամարդը ոստիկաններին խոստովանել է, որ անձամբ է ցանել, մշակել և պատրաստել թմրամիջոցը
14:43
02 Ապրիլի 2024
Խոշոր ավտովթար Երևանում․ 39–ամյա վարորդը հոսպիտալացվել է
Խոշոր ավտովթար Երևանում․ 39–ամյա վարորդը հոսպիտալացվել է
12:05
02 Ապրիլի 2024
88 բջջային հեռախոս են փորձել ապօրինի ներկրել Հայաստան
88 բջջային հեռախոս են փորձել ապօրինի ներկրել Հայաստան ու բռնվել են