435.48
4.36
404.42
+10
Եղանակը Երևանում
Հայ

Արմավիրի մարզում թունավորված մարդիկ օղին գնել են Արմավիր քաղաքի 50-ամյա բնակչից․ նա ձերբակալվել է

15:22
01 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 31-ի գիշերը «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ շտապ բուժօգնության են տեղափոխվել Արմավիրի քաղաքի 4 բնակիչ, որոնցից երկուսը մահացել են, իսկ երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին հայտնում է ՀՀ ոատիկանության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ արդեն սեպտեմբերի լույս 1-ի գիշերը ոստիկանության Արմավիրի բաժնում թունավորված քաղաքացիների հոսպիտալացման վերաբերյալ հաղորդումներ են ստացվել մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից։

Загружается новость ... "Лево"
«Նախնական տվյալներով՝ շուրջ մեկ տասնյակ անձ մահացել է, կան հոսպիտալացվածներ։ Արմավիրի քրեական հետախույզների օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ նրանք թունավորվել են Արմավիր քաղաքի բնակչից 50-ամյա Աշոտ Հովսեփյանից գնած, տնային պայմաններում պատրաստված, անհայտ ծագման օղին խմելու հետևանքով։ Նա հայտնաբերվել, բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, ապա ներկայացվել դեպքի նախաքննությունը վարող մարմնին։ Աշոտ Հովսեփյանը անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է»,- ասվում է հաղորդագրութայն մեջ:

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվածի տանը հայտնաբերվել է մոտ 200 լիտր տնային պայմաններում պատրաստված օղի։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ այդ օղուց գնած անձանց հայտնաբերելու, ինչպես և վտանգավոր արտադրանքը շրջանառությունից ամբողջովին դուրս բերելու ուղղությամբ։ Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ալկոհոլային խմիչք են գնել վերոնշյալ անձից, հորդորում ենք չօգտագործել այն և դիմել իրավապահ մարմիններին։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:09
17 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Opel–ն ընկել է Գետառը, կան վիրավորներ
Արտակարգ դեպք Երևանում․ կան վիրավորներ
21:15
16 Փետրվարի 2024
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել․ ՎԻԴԵՈ
16:16
16 Փետրվարի 2024
Հարվածել են կռփազենքով, ոտքերով, դանակով․ արտակարգ դեպք Երևանում (ՎԻԴԵՈ)
Հարվածում են ոտքերով, դանակով, հրապարակվել են միջադեպի կադրերը․ ՎԻԴԵՈ
12:18
16 Փետրվարի 2024
ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
Հայաստանի ՔԿՀ–ներից մեկի բանտարկյալները անժամկետ հացադուլ են հայտարարել
10:35
16 Փետրվարի 2024
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
Երևանի շենքերից մեկում վերելակ է ընկել․ ահազանգ ԱԻՆ–ում
18:08
15 Փետրվարի 2024
Գործել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտմամբ․ փակվել է Բարեկամության մետրոյի մոտ գործող սննդի օբյեկտը (ՖՈՏՈ)
Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով․ ՖՈՏՈ
16:05
15 Փետրվարի 2024
Կրակոցներ Արմավիրի մարզում․ երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն
Կրակողներն ասել են, որ կրակել են ճնճղուկների ուղղությամբ
12:02
15 Փետրվարի 2024
Երևանի մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել․ երեխաներին տարհանել են
Հրդեհ է բռնկվել Երևանի մանկապարտեզներից մեկում․ երեխաներին տարհանել են
11:03
15 Փետրվարի 2024
Երևանի սրճարաններից մեկում սալմոնելա է հայտնաբերվել․ 12 մարդ թունավորվել է
Երևանի սրճարաններից մեկում սալմոնելա է հայտնաբերվել․ 12 մարդ թունավորվել է
12:27
14 Փետրվարի 2024
Սպանել է 75–ամյա հորն ու ծեծել մորը․ արտակարգ դեպք Ալավերդիում
44–ամյա տղամարդը ծեծել է 75–ամյա մորն ու ծեծելով սպանել հորը
21:15
13 Փետրվարի 2024
Հայտնաբերվել է այրվածքներով դի․ ողբերգական դեպք Տավուշում
Հայտնաբերվել է այրվածքներով դի