«Արմավիր» ՔԿՀ–ում կալանավորված անձի կոշիկի միջից բջջային հեռախոս է հայտնաբերվել

17.04.2025, 14:59
Կալանավորված անձի կոշիկի միջից հայտնաբերվել է բջջային հեռախոս` բաժանորդային քարտով
«Արմավիր» ՔԿՀ–ում կալանավորված անձի կոշիկի միջից բջջային հեռախոս է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն ապրիլի 15-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Ս․Ս․-ին, հաղորդում է Քրեակատարողական ծառայությունը։

Խուզարկությամբ ծառայողները վերջինիս կոշիկի միջից հայտնաբերել են բջջային հեռախոս` բաժանորդային քարտով։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։