414.89
4.78
386.52
+21
Եղանակը Երևանում
Հայ

Արարատի մարզում Վերջին զանգի փորձն ավարտվել է դանակահարությամբ. վիրավոր երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է

11:31
26 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Երեկ՝ մայիսի 25-ին, Արարատի մարզում դպրոցի վերջին զանգի արարողության փորձն ավարտվել է դանակահարությամբ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 22։40-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի թափանցող վիրավորում, ներքին և արտաքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։

Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիակում, վիրահատարանում է և ի վիճակի չէ կատրվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժշիկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Ոստիկանության Արարատի մարզային վարչության ու Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառաողները պարզել են, որ վիրավորը Այգեզարդ գյուղի բնակիչ 22-ամյա Սահակ Սահակյանն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 22։00-ի սահմաններում Այգեզարդ գյուղի Ղարիբյան-Չկալովի փողոցների խաչմերուկում Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ 22-ամյա Մ. Մինասյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Ս․ Սահակյանին, ապա հարձակվել վերջինիս հոր ՝ 48-ամյա Արայիկ Սահակյանի վրա, սակայն հայրը պաշտպանվել է, իսկ Մ․ Մինասյանը դիմել է փախուստի։

Ժամեր անց «Արտաշատ» բժշկական կենտրոնից Ոոստիկանության Արատաշտի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորին ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Քրեական հետախույզները մի քանի ժամ դարանակալում անելուց հետո բռնել են կասկածյալին և բերման ենթարկել Ոստիկանության Արտաշատի բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, կասկածյալ Մ․ Մինասյանը ձերբակալվել է։

Կայքի տեղեկություններով՝ դանակահարության պատճառը եղել է այն, որ Այգեզարդ գյուղի դպրոցի Վերջին զանգի միջոցառման փորձի ժամանակ Մ․ Մինասյանին դուր չի եկել Ս․ Սահակյանի կատակը իր եղբոր հասցեին, ինչն էլ ավարտվել է դանակահարությամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:48
30 Մայիսի 2023
Վենդետա Երևանում. ինչու՞է 26–ամյա երիտասարդը սպանել 18–ամյա երիտասարդին
Վենդետա Երևանում. ինչու՞է 26–ամյա երիտասարդը սպանել 18–ամյա երիտասարդին ու ներկայացել ոստիկանություն
11:26
30 Մայիսի 2023
26–ամյա երիտասարդը եկել է ոստիկանություն ու հայտնել, որ «Մակարով»–ով 7 անգամ կրակել ու սպանել է մի տղամարդու
Նախօրեին երեկոյան 26–ամյա երիտասարդը եկել է ոստիկանություն ու հայտնել, որ «Մակարով»–ով 7 անգամ կրակել ու սպանել է մի տղամարդու
16:26
29 Մայիսի 2023
28–ամյա երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած (ՎԻԴԵՈ)
28–ամյա Կարեն Ասոյանը որոնվում է որպես անհետ կորած, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը. ՎԻԴԵՈ
20:49
27 Մայիսի 2023
Սարսափելի ավտովթար Գառնիի ճանապարհին. ըմբշամարտի մարզիչը տեղում մահացել է, 7 մարդ վիրավոր է, այդ թվում՝ 5 երեխա (ՖՈՏՈ)
Սարսափելի ավտովթար Գառնիի ճանապարհին. ըմբշամարտի մարզիչը տեղում մահացել է, 7 մարդ վիրավոր է, այդ թվում՝ 5 երեխա. ՖՈՏՈ
18:09
26 Մայիսի 2023
Վանաձորում 18-ամյա երիտասարդը դանակահարել է 42-ամյա տղամարդուն
Վանաձորում 18-ամյա երիտասարդը դանակահարել է 42-ամյա տղամարդուն
10:26
26 Մայիսի 2023
Մեքենան կողաշրջվել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Արտակարգ դեպք է տեղի ունեցել վաղ առավոտյան
12:24
25 Մայիսի 2023
Տավուշում հայտնաբերվել է 17–ամյա աղջկա դի` ծառից կախված վիճակում. նա նամակ է թողել մայրիկին
Տավուշում հայտնաբերվել է 17–ամյա աղջկա դի` ծառից կախված վիճակում. նա նամակ է թողել մայրիկին
12:02
25 Մայիսի 2023
Արտակարգ դեպք Ստեփանավանում. 32–ամյա տղամարդը կախվել է տան տանիքում, նրան հաջողվել է փրկել
32–ամյա տղամարդը կախվել է տան տանիքում, նրան հաջողվել է փրկել
11:06
25 Մայիսի 2023
Երևանում և Վանաձորում քամուց ծառեր են տապալվել (ՖՈՏՈ)
Քամին ծառեր է տապալել Երևանում և Վանաձորում. ՖՈՏՈ
15:47
24 Մայիսի 2023
Պարեկները տեխզննում չունենալու համար կանգնեցրել են մեքենան ու հայտնաբերել ատրճանակ
Պարեկները տեխզննում չունենալու համար կանգնեցրել են մեքենան ու հայտնաբերել ատրճանակ
12:01
24 Մայիսի 2023
Շիրակի մարզում պահարանն ընկել է 5–ամյա աղջնակի վրա. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. բժիշկները պայքարում են 5–ամյա աղջնակի կյանքի համար
13:00
23 Մայիսի 2023
Արտակարգ դեպք Երևանում. գերեզմանոցում տղամարդը նռնակով պայթեցրել է իրեն
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Ավան Առինջի գերեզմանոցում