Ani Grand Hotel–ում նռնակ չի հայտնաբերվել․ ոստիկանությունը հերքում է ԶԼՄ–ներում տարածված տեղեկությունները
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Ոստիկանությունը հերքում է ԶԼՄ–ներում տարածված տեղեկություններն այն մասին, թե Երևանի Ani Grand Hotel հյուրանոցում նռնակ է հայտնաբերվել։
Գերատեսչությունից հայտնում են, որ որևէ պայթուցիկ իր չի հայտնաբերվել
«Այսօր լրատվամիջոցներով տեղեկություն է տարածվել, թե իբր Երևանի կենտրոնի հյուրանոցներից մեկում նռնակ է հայտնաբերվել, ինչը կեղծ է։ Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումներից մեկնած ծառայողները նշված վայրում պայթուցիկ կամ վտանգավոր իր չեն հայտնաբերել։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնում կեղծ ահազանգով կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե։ Կրկին անգամ ԶԼՄ-ներին հորդորում ենք չճշտված տեղեկություն չհրապարակել», – նշվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

