Անհայտը 6 մարդ է պատանդ վերցրել Մոսկվայի բանկերից մեկում. նրանց թվում կին կա
18.05.2016,
23:05
Զինված անհայտը ներխուժել է Մոսկվայի արևելքում գտնվող վարկային բանկի բաժանմունք և վեց մարդ է պատանդ վերցրել:
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Զինված անհայտը ներխուժել է Մոսկվայի արևելքում գտնվող վարկային բանկի բաժանմունք և վեց մարդ է պատանդ վերցրել, հայտնում է Life-ը, հաղորդում է lenta.ru-ն։
Տղամարդը որպես պատանդ է վերցրել բանկի երկու աշխատակցի և չորս հաճախորդների։ Բացի այդ, նա գումար է պահանջում։
Պերվոմայսկայա փողոցում գտնվող բանկային բաժանմունք են մեկնել ոստիկանության աշխատողները։
РЕН ТВ հեռուստաալիքի հաղորդմամբ, բանկային բաժանմունքի վրա կատարված հարձակմանը մի քանի մարդ է մասնակցել։
Լայֆը ներկայացրել է բանկում կատարած բացառիկ լուսանկար, որտեղ այս պահին անհայտ տղամարդը պահում է վեց մարդու։ Նրանց թվում կին կա։
Հատուկ ծառայության մարտիկները ժամանել են դեպքի վայր, որտեղ անծանոթը պահում է պատանդներին՝ կանխիկ գումար պահանջելով։ -0-