ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Անհայտները կրակոցներ են արձակել Կալիֆոռնիա նահանգի Բևերլի Հիլզում գտնվող տան ուղղությամբ, որտեղ անցնում էին ռեփերներ Քանյե Ուեսթի և Tekashi 6ix9ine բեմանունով հայտնի Դանիել Էրնանդեսի նոր տեսահոլովակի նկարահանումները: Այդ մասին հայտնել է TMZ ինտերնետ պորտալը, գրում է
ՏԱՍՍ-ը:
Աղբյուրների հաղորդմամբ, մոտ 8 կրակոց է հնչել, փամփուշտներից առնվազն մեկը դիպել է ննջարանի պատուհանին: Նշվում է, որ կրակոցների պահին կատարողները եղել են առանձնատանը: Ըստ նախնական տվյալների, կրակոցներն արձակվել են տան մոտով անցնող ավտոմեքենայից:
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան:
Նկարահանումները դադարեցվել են, ոստիկանությունն ուսումնասիրում է տեսախցիկների նյութերը: -0-