529.69
7.45
476.43
+15
Եղանակը Երևանում
Հայ

Անհայտ անձինք հրկիզել են «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի թիմի անդամի տունը և ավտոմեքենան (ՖՈՏՈ)

15:31
08 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Շաբաթ օրն արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 04:00-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջան թաղամասի 28 շենքի բակում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջները մարել են 28 շենքի բակում կայանված Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:
  
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՐ.օր-ի 108 հոդվածի (գույքի դիտավորյալ ոչնչացում) հատկանիշներով:

Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, նշված ավտոմեքենան պատկանում է Աբովյան քաղաքի բնակիչ, 46-ամյա Վահան Սարիբեկյանին, ով Աբովյանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբներից մեկի պետն է:

поджог, пожар, Шамшян

Աղբյուրը հաղորդում է նաեւ, որ մինչ հրշեջների ժամանումը Վ. Սարիբեկյանի տղան` 26-ամյա Հարություն Սարիբեկյանը, փորձել է մարել կրակը, ով ձեռքերի հատվածում այրվածքներ է ստացել և տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն:

Ըստ աղբյուրի, ավտոմեքենան ամբողջովին դարձել է ոչ պիտանի: Նշվում է, որ հրդեհի հեղինակները, ամենայն հավանականությամբ, բենզին են լցրել Սարիբեկյանի տան դռան վրա և այրել դուռը, կրակը տարածվել է նաև տան ներսում, և շնորհիվ Վ.Սարիբեկյանի տղայի՝ կրակը տան մեջ շատ վնասներ չի տվել:

поджог, пожар, Шамшян

Կայքից տեղեկանում ենք, որ երբ բնակարանի դուռը հրկիզել են, տան ներսում եղել են ընտանիքի 7 անդամներ, այդ թվում՝ մանկահասակ երեխա, ու տուժածի դիմացի հարևանի և տան անդամներից Հարությունի շնորհիվ կրակի տարածումը նախ կանխվել է, ապա մարվել։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
17 Հոկտեմբերի 2019
77–ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում է 77–ամյա Կնյազ Ջանունցը:
17:55
17 Հոկտեմբերի 2019
30–ամյա տղամարդը սպառնացել է արատավորող տեղեկություններ հրապարակել ու մեծ գումար է պահանջել կնոջից
30–ամյա տղամարդը սպառնացել է արատավորող տեղեկություններ հրապարակել ու մեծ գումար է պահանջել կնոջից:
16:20
17 Հոկտեմբերի 2019
Կապանում փլուզված տան փլատակների տակից դուրս են բերվել տղամարդու և կնոջ դիեր
Համայնքապետարանի կողմից տրամադրվել է հատուկ տեխնիկա:
11:47
17 Հոկտեմբերի 2019
Կապանում երկհարկանի բնակելի շինություն է փլուզվել, ներսում մարդիկ կան (ՎԻԴԵՈ)
Սյունիքի մարզում փլուզում է տեղի ունեցել։
11:11
17 Հոկտեմբերի 2019
Սյունիքում վնասվել է կոմբինատի պոչատարը. արտանետումները լցվել են գետը (ՎԻԴԵՈ)
Հինգշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
15:22
16 Հոկտեմբերի 2019
Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ
Ոստիկանների վրա հարձակում գործած եղբայրները դեպքից առաջ գողություն են կատարել. պարզվել են դեպքի նոր հանգամանքներ:
15:10
16 Հոկտեմբերի 2019
Երևանում հայրը դանակահարել է 16–ամյա որդուն
Երևանում հայրը դանակահարել է 16–ամյա որդուն, այնուհետև զանգել ոստիկանություն ու նշել, որ որդուն դանակահարել են։
14:51
16 Հոկտեմբերի 2019
Միջադեպ` «Զվարթնոց» օդանավակայանում. հաշվառողը բռունցքով հարվածել է քաղաքացու դեմքին
Միջադեպ` «Զվարթնոց» օդանավակայանում. հաշվառողը բռունցքով հարվածել է քաղաքացու դեմքին:
12:29
16 Հոկտեմբերի 2019
Մթության մեջ հարձակվել է ոստիկանի վրա ու փորձել ազատել բռնված ընկերոջը. ոստիկանապետի ԺՊ–ն մանրամասներ է ներկայացրել
Մթության մեջ հարձակվել է ոստիկանի վրա ու փորձել ազատել բռնված ընկերոջը. ոստիկանապետի ԺՊ–ն մանրամասներ է ներկայացրել։
12:00
16 Հոկտեմբերի 2019
Ավան Առինջում գտնվող գործարանում ծուխ է նկատվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Ավան Առինջում գտնվող գործարանում ծուխ է նկատվում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ:
11:35
16 Հոկտեմբերի 2019
Ոստիկանների վրա հարձակման մեջ կասկածվող եղբայրներից մեկն անչափահաս է
Ոստիկանների վրա հարձակման մեջ կասկածվող եղբայրներից մեկն անչափահաս է:
11:09
16 Հոկտեմբերի 2019
Երկու անձ է բերման ենթարկվել Ազատության պողոտայում 38–ամյա ոստիկանի սպանության կասկածանքով
Ոստիկանությունը հայտնաբերել է երկու անձի, ովքեր կասկածվում են ժամեր առաջ Ազատության պողոտայում 38–ամյա ոստիկանի սպանության կասկածանքով։