438.97
4.35
404.36
+11
Եղանակը Երևանում
Հայ

Ամուսինը կտրել է կնոջ պարանոցը` փեսայի հետ սիրային կապի մեջ կասկածելու համար. հրապարակվել է նրա ազատազրկման վճիռը

21:01
11 Հուլիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում ամուսինը սպանել է կնոջը՝ նրան կասկածելով դավաճանության մեջ։ Ինչպես ավելի վաղ հաղորդել է «Փաստինֆո»–ն, սպանությունը տեղի է ունեցել 2018 թվականի մայիսի 11-ին՝ կեսօրին։

Տավուշի բնակիչը մեղավոր է ճանաչվել կնոջ պարանոցը կտրելով նրան սպանելու համար և օրեր առաջ դատապարտվել 10,5 տարվա ազատազրկման։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ամուսինների համատեղ կյանքի վերջին երեք տարիները եղել են անհաշտ. 1965թ. ծնված տղամարդը կնոջը կասկածել է իրենց փեսայի՝ դստեր ամուսնու, հետ սիրային կապ ունենալու մեջ։

Աղբյուրի հաղորդմամբ, նախաքննության ժամանակ որպես կասկածյալ հարցաքննվելիս տղամարդը պատմել է, թե 1,5 տարի առաջ կնոջն ուղղված սիրային բովանդակությամբ նամակ է գտել իր տանից և երբ կնոջը հարցրել է նամակի մասին, կինը վերցրել է նամակը և պատռել։

Դեպքից հետո կասկածել է, որ նամակի հեղինակը համագյուղացիներից մեկն, հանդիպել է նրա հետ և պարզել, որ կնոջ և համագյուղացու միջև եղել է միայն նամակագրական կապ, սակայն ընտանիքի պատիվը չգցելու համար որոշել է չբարձրաձայնել կատարվածի մասին։ Որոշ ժամանակ հետո կնոջը երաժշտություն լսելու համար բջջային հեռախոսի կրիչ է տվել, սակայն մի քանի օր անց կրիչը հանելով կնոջ բջջային հեռախոսի միջից, դրել է ձայնարկիչի մեջ, որից հետո լսել է կնոջ և մի տղամարդու սիրային խոսակցությունը։ Ձայնից հասկացել է, որ տղամարդն իրենց փեսան է։

Ըստ տղամարդու՝ կինն իրեն խոստովանել է փեսայի հետ ունեցած սիրային կապն ու խնդրել այդ մասին չպատմել երեխաներին։ Ըստ նրա վարկածի՝ հետագայում կինն իրենից գաղտնի հանել է նշված կրիչը, ջարդել ու դեն նետել, որպեսզի ավագ որդուն ցույց չտա կնոջ և փեսայի ձայնագրված խոսակցությունը: Այդ ամենից հետո ամուսինների հարաբերությունները եղել են լարված վիճակում:

Դեպքի օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, տղամարդն իջել է իր տան առաջին հարկում գտնվող լոգարանին կից նկուղային սենյակ, որտեղ այդ ժամանակ կինը լվացք անելիս է եղել:

Նա մտել է նույն նկուղային սենյակ և տեսնելով, որ իր հագուստները կինը չի լվացել, խանդի շարժառիթով հագուստները չլվանալը որպես առիթ օգտագործելով վիճաբանել է կնոջ հետ, ապա իր մոտ գտնվող ծալովի դանակով հարվածել կնոջ պարանոցին և մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Կնոջը սպանելուց հետո նա դիմել է փախուստի:

Այդ ընթացքում զանգահարել և հեռախոսով իր կատարածի մասին հայտնել է եղբոր տղային, քույրերին, ապա գնացել իրենց թաղամասի չբնակեցված առանձնատան հարակից տարածքում գտնվող բացօթյա շինություն և գիշերել այնտեղ:

Հաջորդ օրը՝ մայիսի 12-ին, գնացել է ձորի ուղղությամբ, որտեղ նույն ծալովի դանակով, որով վնասել էր կնոջը, երկու ձեռքի ուժով հարվածել է իր կրծքավանդակի հատվածում՝ փորձելով ինքնասպան լինել, և վայր ընկել խոտերի մեջ, որտեղից էլ նրան տեղափոխել են Բերդի հիվանդանոց:

54-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել սպանության և սառը զենք կրելու համար եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, 2018 թվականի դեկտեմբերի 28-ին ուղարկվել դատարան։

Շուրջ 6 ամիս տևած դատաքննության արդյունքում դատարանը հիմնավորված է համարել առաջադրված մեղադրանքը ու նրան դատապարտվել 10 տարի 6 ամսով։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը
11:02
20 Փետրվարի 2024
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ԶԼՄ
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել