Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. ՊՆ

09.04.2025, 12:59
Հայաստանում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել:

Այս մասին 1Lurer.am-ին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը: 

«Ականապայթյունային վնասվածք ստացած ՊՆ N զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- ասել է Թորոսյանը։

Նշենք, որ նախօրեին ՊՆ–ն հայտնել էր, որ ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման նախորդիվ կատարված աշխատանքների շրջանակում ականազերծված ականների պայթեցման աշխատանքներ: