441.06
4.43
403.38
0
Եղանակը Երևանում
Հայ

ԱԻՆ-ի և մի շարք այլ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքեր են բացահայտվել

12:44
11 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ «Դրայվ-2014» ՍՊ ընկերության տնօրեն Դ.Թ.-ը, նախնական համաձայնության գալով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Ա. Պ.-ի և փորձագիտական խմբի փորձագետ Ռ.Ղ.-ի, ինչպես նաև ՀՀ ԱԱՊ «Արմէքսպերտիզա» ՍՊ ընկերության պաշտոնատար անձ հանդիսացող աշխատակցի հետ, խախտելով ՀՀ կառավարության 28.08.2008 թվականի «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու» մասին 1101-Ն որոշմամբ հաստատված հավելվածի «Նվազագույն պահանջներ ԱԳԼՃԿ-ների կառուցման վերաբերյալ» գլխի 12-19 կետերի պահանջները, չունենալով ավտոգազալցաճնշակայան կառուցելու շինարարական թույլտվություն՝ սեփականության իրավունքով  իրեն  պատկանող  Չարենցավան քաղաքի Եսայան 8 և 10 հասցեներում կառուցել է ստացիոնար  ավտոգազալցաճնշակայան: Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը: 

Загружается новость ... "Лево"

Այնուհետև, 2014 թվականից մինչև 2020 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում  իրականացրել է սեղմված բնական գազի վաճառք: «Դրայվ-2014» ՍՊ ընկերությանը պատկանող  գազալցակայանը հաշվառված է եղել արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող «ՄԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա տեղակայված գազաբալոնների համար և չունենալով սեփական ճնշակ` սեղմված գազը ստացել է ավտոգազալցման ճնշակների արտադրությամբ զբաղվող իր հարևանությամբ գործող «Եղիցի լույս» ՍՊ ընկերության տարածքում  գտնվող արտադրական փորձարկում անցնող  ճնշակներից:

Միաժամանակ, ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ  արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ ԱԱՊ «Արմէքսպերտիզա» ՍՊ ընկերության պաշտոնատար անձինք 2014-2019 թվականների ընթացքում պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, պաշտոնեական կեղծիքներ կատարելով` կազմել, հաստատել  և շրջանառության մեջ են դրել արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության վկայագրի փորձաքննությունների դրական  եզրակացություններ՝ արդյունքում իրական վտանգ ստեղծելով  ինչպես ավտոգազալցակայանի ծառայությունից օգտվող, այնպես էլ հարևանությամբ բնակվող անձանց կյանքին ու առողջությանը։

«Վերոհիշյալ դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ պաշտոնատար անձանց արարքներին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:07
12 Մարտի 2024
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում (ՎԻԴԵՈ)
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում․ ՎԻԴԵՈ
15:21
12 Մարտի 2024
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ 18–ամյա պատանին հիվանդանոցում մահացել է
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ քոլեջի 18–ամյա սանը հիվանդանոցում մահացել է
13:15
12 Մարտի 2024
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
10:45
12 Մարտի 2024
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ռեստորաններից մեկում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին
19:37
11 Մարտի 2024
«Արծվի թևեր»-ի մոտ վեճն ավարտվել է ծեծկռտուքով ու դանակահարությամբ․ 42-ամյա տղամարդը մահացել է
Վեճն ավարտվել է ծեծկռտուքով ու դանակահարությամբ․ 42-ամյա տղամարդը մահացել է
14:50
11 Մարտի 2024
71–ամյա քաղաքացին 30 մետր բարձրությունից ընկել է ձորը
71–ամյա քաղաքացին 30 մետր բարձրությունից ընկել է ձորը
11:29
11 Մարտի 2024
Մեքենան կիսվել է երկու մասի, 20–ամյա վարորդը տեղում մահացել է․ սարսափելի ավտովթար Արարատի մարզում (ՖՈՏՈ)
Մեքենան կիսվել է երկու մասի, 20–ամյա վարորդի դին հայտնաբերվել է մեքենայից դուրս․ ՖՈՏՈ
10:56
09 Մարտի 2024
Գյումրիի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի
Փրկարարները պատուհանից տարհանել են երեք ամսական երեխայի
15:40
07 Մարտի 2024
33–ամյա քաղաքացին փորձել է նետվել Դավթաշենի կամրջից
Երևանում  ինքնասպանության փոորձ է կանխվել
13:12
07 Մարտի 2024
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
Տղամարդը փորձել է ինքնահրկիզվել կառավարության շենքի մոտ
12:46
07 Մարտի 2024
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 87–ամյա տղամարդու դին