ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել Արտաշատում ինքնասպանության փորձի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Փրկարար ծառայությունը։
«Փետրվարի 6-ին, ժամը 12:06-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի կայարանի մոտակայքում գտնվող հեռախոսակապի աշտարակից քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել»,– նշվում է տարածված հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
«Քաղաքացի Գառնիկ Պ.-ն (ծնված 1993 թ) ինքնուրույն իջել է հեռախոսակապի աշտարակից»,– նշվում է հայտարարության մեջ:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում